կիրակի, հունվար 29
29 / 1 / 2023
«Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումները

«Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումները

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի 4-րդ դիտաշտարակի ծառայողի կողմից ստացվել է տեղեկություն, որ 4-րդ և 5-րդ դիտաշտարակների մոտ կատարվել է ներնետում։

Անմիջապես իրականացված տեղազննության արդյունքում հիմնարկի բաղնիքի մասնաշենքի հետնամասում գետնին ընկած հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով պարուրված կասկածելի փաթեթ։

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում փաթեթի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, յուրահատուկ հոտով, 2․6 գրամ քաշով կանաչավուն, չոր զանգված և երկու բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի։

Նույն օրը ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, ստուգողական գործողություններ են կատարել և արդյունքում ցածր անվտանգային գոտում գտնվող լոգարանի տանիքի ծածկի տակից հայտնաբերել են թաքցրած երկու ստվարաթղթե փաթեթ և մեկ կաթոցիչ։ Երկու փաթեթներում միասին առկա է եղել ընդհանուրը 3․61 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգված։

Միջադեպի մասին իրազեկվել է ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

  • Կիսվել: