շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ

Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից:

 

Սերգեյ Նշանի Ավագյանի կենսագրությունը՝

 

Ծնվել է 1987թ. փետրվարի 2-ին, Երևան քաղաքում:
2009թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիաի իրավագիտության ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեություն
VIII-VIII.2009թ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ
2009-2012թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ
2012-2014թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ
VIII-X.2014թ.` Գրանցել ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում
2014-2020թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ
2020-2022թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության բաժնի պետի տեղակալ,
2022-2024թթ` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ:

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Ամուսնացած է, ունի 1 երեխա:

 

  • Կիսվել: