չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց

Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

«Սահմանափակված է նաեւ նրա տեսակցությունների իրավունքը` բացառությամբ կնոջ ու երեխաների։ Այստեղ մենք գործ ունենք արտաիրավական հետապնդման հետ, քաղաքական կոնտեքստ ունեցող հետապնդման հետ», - ասաց պաշտպանը։

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու մեջ:

  • Կիսվել: