ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու որոշումը չի բեկանվել․ փաստաբան

Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու որոշումը չի բեկանվել․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Ռոման Սմբատյանի որոշումը չի բեկանվել։

՛՛Վերաքննիչ դատարանից տեղեկացա, որ քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Ռոման Սմբատյանի որոշումը չի բեկանվել՛՛,-նշել է նա:

Նշենք, որ Վազգեն Սաղաթելյանն ու  Նարեկ Սամսոնյանը կալանավորվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման վրա:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)»:

  • Կիսվել: