երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուստամ Բադասյանը՝ ՍԴ-ի լուծարման մասին

Ռուստամ Բադասյանը՝ ՍԴ-ի լուծարման մասին

Հանձնաժողովը ՍԴ-ն ու վճռաբեկ դատարանը միավորելու որոշում կայացրել է, բայց հանձնաժողովը խորհրդատվական մարմին է, որը առաջարկում է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Անդրադառնալով նրան, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում հնարավոր է ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանները միավորվեն եւ ստեղծվի Գերագույն դատարան, նա նշեց․

«Ո՞վ է ասում, որ ՍԴ-ն լուծարվելու է. դա սխալ ուղղություն է, որովհետեւ որեւէ մարմին չի լուծարվելու: Այստեղ կոնցեպտի հարց կա եւ այդ շրջանակներում է պետք հարցը քննարկել: Երկրորդ, այո, հանձնաժողովը ՍԴ-ն ու վճռաբեկ դատարանը միավորելու որոշում կայացրել է, բայց հանձնաժողովը խորհրդատվական մարմին է, որը առաջարկում է: Այո, կա նման հավանականություն, որ ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը միավորվեն, բայց ՍԴ-ի մոդելը դեռեւս 2015-ին ընդունված Սահմանադական փոփոխություններով պետք է ներդրվեր, եւ մենք ընդամենը սխալների ուղղում ենք արել»,-ասաց նա:

Նա հայտնեց, որ ընթացակարգը, որով պետք է ձեւավորվի գերագույն դատարանը, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը դեռեւս չի քննարկել: 

  • Կիսվել: