շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուբեն Վարդազարյանը կրկին հարցաքննության կգնա հակակոռուպցիոն կոմիտե. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդազարյանը կրկին հարցաքննության կգնա հակակոռուպցիոն կոմիտե. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին կրկին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննել: Նախաքննական մարմինը Վարդազարյանից պահանջել է իր եւ Գագիկ Ջհանգիրյանի զրույցի ամբողջական տարբերակը, սակայն Ռուբեն Վարդազարյանը կրկին հրաժարվել է այն տրամադրել:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկության էր մտել ԲԴԽ նախկին նախագահ Վարդազարյանի տուն՝ փնտրելով ամբողջական ձայնագրությունը, որտեղ ուշագրավ հատվածներ կան:

Ինչու՞ են հիմա հիշել իրավապահները ձայնագրության ամբողջական տարբերակի մասին, հատկապես երբ Հակակոռուպցիոն կոմիտեի թեթեւ ձեռքով այդ գործը կարճվել էր, ու միայն Վարդազարյանի համառության շնորհիվ է վերաբացվել: Մինչ այդ փաստացի անգործունակ եղած Հակակոռուպցիոն կոմիտեն նոր թիրախներ է փնտրում:

Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրված ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: