երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քրեական ենթամշակույթի դեմ պայքարում գրանցում ենք հաջողություններ. Բադասյան

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարում գրանցում ենք հաջողություններ. Բադասյան

Քրեակատարողական հիմնարկներում տարիներ շարունակ խոշտանգման դեպքերը կապված էին քրեական ենթամշակույթի հետ, իսկ հիմա կարող ենք արձանագրել, որ ուղղակի բառեր չէին մեր ասածը, որ պայքարելու ենք այդ ենթամշակույթի դեմ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով այն մտահոգություններին, որ վերջին օրերին ՔԿՀ-ներում դատապարտյալների նկատմամբ խոշտանգման դեպքեր են արձանագրվել։ 

«Եթե վստահելու ենք ոչ թե արդարադատության նախարարության կամ քրեակատարողական ծառայության տեղեկատվությանը, այլ քրեական ենթամշակույթի կողմից տարածվող լուրերին, ըստ որի խոշտանգումներ են տեղի ունենում ՔԿՀ-ներում, կարծում եմ՝ դա սխալ մոտեցում է: Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ընթանում է, ընթանալու է»,- նշեց նա։

Նա անդրադառնալով վերջին հարուցված քրեական գործերին , ասաց, որ բնականաբար, որոշ դեպքերում այդ գործերի կամ դրանցից  դուրս խցերում կատարված խուզարկությունները կարող են որոշակի դիմադրության արժանանալ, սակայն այդ դիմադրությունը հաղթահարելու օրենքով սահմանված մեխանիզմ կա, խոշտանգման մասին խոսելը ավելորդ է:

«Խոշտանգումները քրեակատարողական հիմնարկներում կապված են եղել քրեական ենթամշակույթի, այդ ենթամշակույթի ազդեցության, այդ թվում ՔԿԾ-ի վրա: Հիմա մենք զբաղված ենք այդ հետեւանքը ծնող պատճառների վերացմամբ»,- ընգդծեց նա Բադասյանը:

Նա նաև ասաց՝ ակնհայտ է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում գրանցում են հաջողություններ։

 

  • Կիսվել: