երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՔՊ-ն 525 նվիրատու ունի, ի՞նչ է, սա կոռուպցիա չէ՞. ԱԺ պատգամավորը՝ Հայկուհի Հարությունյանին

ՔՊ-ն 525 նվիրատու ունի, ի՞նչ է, սա կոռուպցիա չէ՞. ԱԺ պատգամավորը՝ Հայկուհի Հարությունյանին

«TM աուդիտ» ՓԲԸ-ի հաշվետվության մեջ նշված էր, որ իրենց կողմից բացահայտվել է, որ ՔՊ-ն 525 նվիրատուներ է ունեցել, որոնց մասով տեղեկությունները հայտնի չեն և մեկ անձից ստացել է 4 մլն 992 հազար դրամ նվիրատվություն, այն դեպքում, երբ մեկ անձի կողմից տարեկան նվիրատվությունը պետք է կազմի 2.5 մլն դրամ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Դուք այս մասով ի՞նչ եք արել, որովհետեւ կուսակցության թափանցիկության մասին մենք ամենաշատը լսել ենք հենք ՔՊ-ի կողմից: Սա կոռուպցիա չէ՞, ինչ բնութագրում պետք է տալ սրան»,- ասաց նա՝ դիմելով Կոռուպցիայի կանխարգելման հաձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին:

Ի պատասխան Հայկուհի Հարությունյանն ասաց. «Թե՛ նախորդ տարի, թե՛ այս տարի հանձնաժողովը փորձել է իրականացնել այդ ստուգումը: Իրականում հաշվետվությունների հիման վրա ստուգումն իրականացվել էր և նախորդ տարվա ստուգումներն իրականացվել է՝ հաշվի առնելով օրենսդրական մի շարք բացեր և թերացումներ։  Օրենքից բխող պատասխանատվություն ենթադրող դրույթների կիրառելիությունը բարձրացնելու հարցն առնվազն այդ տարվա համար անցումային դրույթներով համարվեց ոչ կիրառելի: Այս տարվա արդյունքները ուսումնասիրության փուլում են, բայց  թե ինչ պատասխանատվության մեխանիզմ կկիրառվի՝ ուսումնասիրության ավարտին պարզ կլինի»:

  • Կիսվել: