Քոչարյանի գործով նիստը չի կայանա. Դատավորը վատառողջ է
ՀՀ 2-րդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը չի կայանա, քանի որ նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է։
Նշենք, որ ավելի վաղ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարել էր, որ իրենք խնդիր չեն տեսնում և մասնակցելու են նիստին: Ավելին, այսօր սպասվում էր, որ պետք է դատարան ներկայանային Հայաստանի և Արցախի նախկին վարչապետեր Կարեն Կարապետյանն ու Արկադի Ղուկասյանը՝ Քոչարյանի ազատ արձակման համար անձնական երաշխավորություն տալու: