ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Քննչական Կոմիտեն հերքում է Կիրանց այցելած զինծառայողների նկատմամբ բռնության և սպառնալիքի մասին լուրերը

Քննչական Կոմիտեն հերքում է Կիրանց այցելած զինծառայողների նկատմամբ բռնության և սպառնալիքի մասին լուրերը

Քննչական Կոմիտեն հերքում է «Հրապարակ» թերթի հրապարակումն այն մասին, թե «Տավուշի մարզի Կիրանց բնակավայում ակցիա իրականացնողներին այցելած ՀՀ ԶՈՒ մի քանի զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի փորձեր են եղել, և նրանք դաժան ծեծի են ենթարկվել»։

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը այդ հրապարակումը իրականությանը չի համապատասխանում, մտացածին է և «ինչպես սովորաբար լինում է նման ոճի հրապարակումների պարագայում՝ որևէ փաստական հիմք չունի»։

«Այդ անձանց հետ իրականացված համապատասխան քննչական գործողությունների ընթացքում նրանց նկատմամբ որևէ նման բռնություն չի իրականացվել, և գրվածն այդ առումով զուտ բանբասանքային ենթադրություն է», - հավաստել է Աբրահամյանը։

  • Կիսվել: