շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Քննարկվում է նոտարների պատասխանատվության ռիսկի ապահովագրության ինստիտուտի ընդլայնման հարցը

Քննարկվում է նոտարների պատասխանատվության ռիսկի ապահովագրության ինստիտուտի ընդլայնման հարցը

Արդարադատության նախարարությունը շարունակում է աշխատանքները 2022-2026 թվականների դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրված նպատակների իրագործման ուղղությամբ։ Այդ մասին ասված է ՀՀ արդարադատության նախարարության Ֆեյսբուքի էջում։

«Այդ նպատակով արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Նոտարական պալատի, Արդարադատության նախարարության և ապահովագրական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նոտարների պատասխանատվության ռիսկի ապահովագրության ինստիտուտի բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր։

Կողմերը վերահաստատել են, որ 2016 թվականին սահմանված կարգավորումներն ունեն վերանայման և բարեփոխման կարիք։

Այդ նպատակով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շարունակելու քննարկումները և միջազգային լավագույն փորձի, ապահովագրական ընկերությունների առաջարկների հիման վրա դիտարկել պատասխանատվության ռիսկի ապահովագրության ընդլայնման, ինչպես նաև նոտարական ծառայությունների սակագների վերանայման հնարավորությունը»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: