հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Քննարկվել է գերագույն դատարանի ստեղծման հարցը

Քննարկվել է գերագույն դատարանի ստեղծման հարցը

44-օրյա պատերազմը դադարեցրեց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքը, բայց մինչև սեպտեմբերը մասնագիտական հանձնաժողովը հասցրել է քննարկել Մայր օրենքում փոփոխություններ կատարելու 20-ից ավելի թեմա։

Հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը տեղեկացրել է, որ պատերազմից հետո փորձ է արվել վերականգնել աշխատանքը, սակայն իրավաբան-գիտականներից ոմանք դեմ են արտահայտվել՝ պատճառաբանելով, թե այժմ դրա ժամանակը չէ։

Հասարակական կազմակերպություններից հանձնաժողովում ընդգրկված «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչը, խոսելով քննարկված թեմաներից, ասել է, որ միայն մեկը՝ գերագույն դատարանի ստեղծման հարցն է, որ հասել է քվեարկության։

  • Կիսվել: