երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քաղաքապետարանին շինթույլտվության դիմաց կամազներ է «նվիրել» նաև «Ջերմուկ Գրուպ»-ի Արսենյանը

Քաղաքապետարանին շինթույլտվության դիմաց կամազներ է «նվիրել» նաև «Ջերմուկ Գրուպ»-ի Արսենյանը

«Հստակ տեղեկություններ ունեմ, որ սույն թվականի սեպտեմբեր ամսին քաղաքապետարանի կողմից «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերությանը տրվել են Արշակունյաց 18, 18/4, 18/5 և 18/10 հասցեներում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություններ, իսկ փոխարենը՝ 5 ձնամաքրման մեքենա»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մենք մինչ այս խոսում էինք աղբատար մեքենաների մասին, բայց արի ու տես, որ սա դեռ ամենը չէ։ Էլ ի՞նչ սպասենք Ձեզանից, պարոնա՞յք։ Սա համապատասխանու՞մ է իրականությանը։

4 բազմաբնակարան շենքի կառուցման թույլտվությունը ↔️ 5 ձնամաքրման մեքենա։

Հետայսու, վստահ եղեք, յուրաքանչյուր շին. թույլտվություն անցնելու է խոշորացույցի տակով։ Վերջին զարգազումները ցույց տվեցին, որ պետք չէ վստահել ընտրված քաղաքապետին, ցավոք։

Երկուշաբթի հարցում եմ ուղարկելու քաղաքապետին և պահանջեմ վերը նշված շենքերի թույլտվությունները»:

  • Կիսվել: