հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարում է Ռաֆայել Զաքարյանը

ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարում է Ռաֆայել Զաքարյանը

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները մայիսի 5-ից կատարում է Ծառայության ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանը:
 
Ռաֆայել Զաքարյանի ինքնակենսագրությունը
 
Ծնվել է 1986 թ․ մայիսի 30-ին Երևանում:
 
Կրթություն
 
1993-2003 թթ․ սովորել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
 
2003-2008 թթ․ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ ստանալով տնտեսագետի որակավորում:
 
Աշխատանքային գործունեություն
 
2008-2009 թթ․ աշխատել է «Ռադֆին» ՍՊԸ-ում՝ որպես տնտեսագետ:
 
2009-2010 թթ․ աշխատել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում՝ բանկի շահերի պաշտպանության բաժնում:
 
2011-2016 թթ․ աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության հարկային քաղաքականության բաժնում՝ որպես կրտսեր մասնագետ, այնուհետև՝ առաջատար մասնագետ:
 
2016-2018 թթ․ աշխատել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման և հոսկողության վարչությունում՝ որպես գլխավոր հարկային տեսուչ, այնուհետև՝ բաժնի պետի տեղակալ:
 
2018-2019 թթ․ աշխատել է «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» (KPMG Armenia) միջազգային աուդիտորական-խորհրդատվական ընկերությունում՝ որպես հարկային խորհրդատու:
 
2019 թ․ փետրվարի 12-ից ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ:
 
Անձնական տվյալներ
 
Ամուսնացած է, ունի երկու զավակ։

  • Կիսվել: