Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հարցերով միջազգային կենտրոն կստեղծվի. ՀՀ-ն միացել է համաձայնագրին
Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագրին, որը մշակվել է ԱՊՀ երկրների ֆինանսական հետախուզության մարմինների ղեկավարների խորհրդի կողմից:
Համաձայնագիրը նախատեսում է Հանցավոր եղանակով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոնի ստեղծում:
Համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկությունները կարող են օգտագործվել համաձայնագրում ներկայացված նպատակներով և չեն կարող փոխանցվել երրորդ անձանց առանց տեղեկությունները ներկայացնող կողմի համաձայնության:
Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կողմից 2023 թվականի հոկտեմբերի 13-ին: