հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՊՆ ծառայողը Երևանի պետական համալսարանում կոտրել է դռան ապակին, ապա վնասել սրճեփ սարքը․ նա գտնվել է ոչ սթափ վիճակում

ՊՆ ծառայողը Երևանի պետական համալսարանում կոտրել է դռան ապակին, ապա վնասել սրճեփ սարքը․ նա գտնվել է ոչ սթափ վիճակում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել և այն ուղարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը կազմվել են հունիսի 27-ին Երևանի Պետական Համալսարանի անվտանգության աշխատակից Հայկ Կ-ի հաղորդման հիման վրա։

Վերջինս ոստիկանության կենտրոնական բաժին ահազանզ է տվել և հայտնել, որ այդ օրը, ժամը 06։00-ի սահմաններում անհայտ անձը կոտրել է Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում գտնվող ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մուտքի դռան ապակին։

Համալսարան է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնամունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության խմբի ծառայողների գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ նշված անձը հանդիսանում է Արմավիրի մարզի բնակիչ՝ 26-ամյա Արտաշես Մ-ն, ով, գտնվելով ոչ սթափ վիճակում, կոտրել է ֆիզիկայի ֆակուլտետի մուտքի դռան ապակին, ինչպես նաև համալսարանի հարակից տարածքում գտնվող սրճեփ սարքի ապակին՝ պատճառելով նյութական վնաս։

Կարճ ժամանակում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Արտաշես Մ-ին հայտնաբերել ու գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ վերջինս հրաժարվել է բացատրություն տալուց։ 

  • Կիսվել: