ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պետությանը պատճառվել է 8 միլիոն 248 հազար դրամի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Պետությանը պատճառվել է 8 միլիոն 248 հազար դրամի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել էին տեղեկություններ, որ Արարատի մարզի Սիս գյուղի արոտավայրում իրականացվել է առանց թույլտվության արդյունահանում:

Ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն գյուղի արոտավայրի ջրածածկ տարածքից, առանց հատուկ թույլտվության, արդյունահանել է ավազանման և ավազակոպճանման զանգվածներ՝ ընդհանուր 2000 խորանարդ մետրից ավելի։
 
Ըստ ստուգման արդյունքների` ընկերությունը չէր վճարել թույլտվության իրավունքի ձեռք բերման պետական տուրք, բնօգտագործման վճար և ավելացված արժեքի հարկ` պետության օրինական շահերին պատճառելով ընդհանուր` 8 միլիոն 248 հազար դրամի վնաս: Բացի այդ, վնասվել էր հողի բերրի շերտը, որի վնասը կազմել է ավելի քան երկու միլիոն դրամ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: