ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետք է ընդունել՝ դիվանագիտական պարտություն կրեցինք արեւմտյան եւ արեւելյան ուղղություններով. Արթուր Խաչիկյան

Պետք է ընդունել՝ դիվանագիտական պարտություն կրեցինք արեւմտյան եւ արեւելյան ուղղություններով. Արթուր Խաչիկյան

ՀԱՊԿ–ի այս հանդիպումից հետո պետք է ընդունել, որ դիվանագիտական պարտություն կրեցինք եւ արեւմտյան, եւ արեւելյան ուղղություններով։ Այս մասին հրավիրված համաժողովի ժամանակ ասաց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

«Մեր նախկին դաշնակիցը այլեւս անգամ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը չի ցանկանում պաշտպանել։ Դուրս գալով այսպես կոչված բռնապետությունների աշխարհի դեմ, քննադատելով մեր որոշ հարեւաններին՝ մենք մեզ տարանք արեւելքում պարտության։ Իսկ արեւմուտքում չկարողացանք ստեղծել որեւէ այլընտրանք մեզ համար։ Մենք փաստորեն ընկանք երկու աթոռի արանքը եւ տապալեցինք մեր արտաքին քաղաքականությունը»,– ասաց Խաչիկյանը։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրմանը եւ թուրքերի ու ադրբեջանցիների հետ խաղաղ ապրելուն, Խաչիկյանը հիշեցրեց, որ միջազգային հարթակում տասնյակ օրինակներ կան, թե ինչպես են խախտվում խաղաղության պայմանագրերը, երբ փոխվում են շահերը. «Նշաններ կան, որ մեր ղեկավարությունը սկսում է հասկանալ, որ փաստաթղթով հարց չի լուծվում, սակայն, այսքան սխալներից հետո դժվար է պատկերացնել՝ ինչպես կարող ենք ապահովել մեր շահերը։ Տեսնում ենք նաեւ, թե մեր մեր հակառակորդն ինչքան ագրեսիվ ձեւով է խոսում «Զանգեզուրի» միջանցքի, Սյունիքի մասին»։

  • Կիսվել: