հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը կհամալրվի նոր կադրերով

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը կհամալրվի նոր կադրերով

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է համակարգը երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը: ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում մեկնարկել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ընդունվելու համար նախնական հարցազրույցի փուլն անցած ավելի քան 70 մասնակիցների համար նախատեսված մեկամսյա նախապատրաստական դասընթացը:

 

Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում աշխատելու համար անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներ: Մասնավորապես, նրանք կծանոթանան հարկային հանցագործությունների, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցատեսակների, նյութերի նախապատրաստման, քրեական գործի հարուցման, հարկային հսկողության իրականացման առանձնահատկություններին, ինչպես նաև հարկային իրավախախտումների և օպերատիվ-հետախուզական գործունեության տեսակներին և ոլորտին առնչվող այլ հասկացություններին:

 

Դասընթացի ավարտին կանցկացվի թեստավորում և այն հաջողությամբ հաղթահարած մասնակիցները հնարավորություն կստանան պայմանագրային հիմունքներով աշխատանքի անցնելու ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարբեր ստորաբաժանումներում:

  • Կիսվել: