երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փաստաբանների պալատը անվճար իրավաբանական օգնություն կտրամադրվի կանանց

Փաստաբանների պալատը անվճար իրավաբանական օգնություն կտրամադրվի կանանց

Ձևավորելով ավանդույթ՝ Կանանց միջազգային օրվան ընդառաջ ՀՀ փաստաբանների պալատը հայտարարում է հանրապետության ամբողջ տարածքում կանանց իրավունքներին նվիրված միջոցառում իրականացնելու մասին:

«Միջոցառման շրջանակներում 2024թ. մարտի 6-ին և 7-ին փաստաբանական գրասենյակները, փաստաբանները և Փաստաբանական ակադեմիայի ունկնդիրներն անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն կանանց:

Նախաձեռնության գլխավոր նպատակն է խթանել կանանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, ինչպես նաև բարձրացնել հանրային իրավագիտակցությունը և փաստաբանին դիմելու իրավական մշակույթը:

Անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվելու է ինչպես ՀՀ փաստաբանների պալատի Երևան քաղաքում տեղակայված վարչական շենքում, այնպես էլ փաստաբանական գրասենյակներում՝ Երևանում և բոլոր մարզերում:

Անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 010 600 701 (ներքինը՝ 111) հեռախոսահամարին»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: