ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
 Փաշինյանի օրոք ընտրություններ լինել չեն կարող. Մամիջանյան

Փաշինյանի օրոք ընտրություններ լինել չեն կարող. Մամիջանյան

Արտահերթ ընտրությունների գնալը չարիք է, անընդունելի է: Այս մասին, այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Փաշինյանի օրոք ընտրություններ լինել չեն կարող, որովհետեւ դա վերածվելու է նրան, իօնչ տեղի ունեցավ 2021 թվականին: Մունիցիպալ ընտրությունների պարագայում բոլոր այն ընդդիմադիրներին, որոնք խոսում են արտահերթ ընտրություններից, ես խորհուրդ եմ տալիս գնալ եւ այցելել Մամիկոն Ասլանյանին: Մարդ, ով հաղթել է ՔՊ-ին եւ դրա հմար 2 տարուց ավելի գտնվում է  անազատության մեջ: Այդպիսի օրինակները բազմաթիվ են: Ամենաթարմ օրինակը Երեւանի ավագանու ընտրություններն են, երբ ՔՊ-ն փաստացի պարտվում է, բայց Ավինյան Տիգրանը նշանակվում է քաղաքապետ»,-ասաց ընդդիմադիր գործիչը:

  • Կիսվել: