ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պարզվել են 19-ամյա զինծառայողի մահվան հանգամանքները․ ՔԿ

Պարզվել են 19-ամյա զինծառայողի մահվան հանգամանքները․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց և ստացել մահացու հրազենային վնասվածք: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: