երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պարզվեց՝ ձերբակալված երիտասարդը նաև հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Պարզվեց՝ ձերբակալված երիտասարդը նաև հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, փետրվարի 14-ին ձերբակալել և բաժին են տարել 35-ամյա Սասուն Ա.-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ ստուգման արդյունքում պարզվել է նաև, որ նա 2019 թ մարտի 25-ից ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքի ոստիկանության կողմից:

Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: Խափանման միջոցը՝ կալանք:

  • Կիսվել: