շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պարեկը հերթական գողության փորձն է կանխել՝ հենց դեպքի վայրում վնասազերծելով ձախորդ գողին

Պարեկը հերթական գողության փորձն է կանխել՝ հենց դեպքի վայրում վնասազերծելով ձախորդ գողին

Այսօր՝ փետրվարի 22-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Տիգրան Խուդանյանն ու պարեկ Վարուժան Ենգիբարյանը ծառայություն կատարելու ընթացքում կանխել են գողության փորձ ու հենց տեղում՝ տաք հետքերով, վնասազերծել գողության փորձ կատարողին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Նրանք ծառայություն կատարելիս են եղել Շենգավիթ վարչական շրջանում, երբ ժամը 03:45-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ ժողովրդին հայտնի «գիշերային թիթեռնիկների» հավաքատեղիում նկատել են, որ մի տղամարդ երկաթե լինգով ավտոտեխսպարակման կետի մուտքի դուռը փորձում է բացել:

Պարեկները հասել են դեպքի վայր և մի պահ ավտոմեքենայի լուսային փարոսիկները անջատել, որպեսզի կասկածյալը չնկատի ու չդիմի փախուստի, ապա Տ. Խուդանյանը մոտեցել և հենց հանցանքի վայրում վնասազերծել է կասկածյալին ու ձեռնաշղթաներ հագցրել:

Դեպքի վայրում հայտնաբերվել է ոչ միայն հանցագործության գործիք երկաթե ձողը, այլ նաև «կվալդ», որը, հավանաբար, գողության նպատակով վնասազերծված տղամարդը պետք է օգտագործեր:

Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արսեն Խ.-ն է, ով անգամ դեպքի վայրում ասել է, որ եկել է ինչ-որ ավտոմեքենա տանելու և չի հերքել, որ երկաթե ձողով փորձել է դռան կողպեքը կոտրել՝ մինչ այդ կոտրելով դռան ապակիները:

  • Կիսվել: