հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Պարեկների կասկածը հիմնավորվեց խուզարկությամբ․ առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա

Պարեկների կասկածը հիմնավորվեց խուզարկությամբ․ առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 17․30-ին, մայրաքաղաքի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով Արշակունյաց պողոտայում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Ֆրունզեի փողոցի բնակիչ 36-ամյա տղամարդու։

Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» տիպի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, ծալովի դանակ, մոխրացած հետքերով կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով մեկ փաթեթ։

Կազմված փաստաթղթերն ու տղամարդը ներկայացվել են Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: