երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Պարեկ է ձերբակալվել. նա զբաղված է եղել թմրանյութի վաճառքով

Պարեկ է ձերբակալվել. նա զբաղված է եղել թմրանյութի վաճառքով

Irakanum.am- ի ունեցած տեղեկություններով, քննչական կոմիտեն այսօր ձերբակալել է պարեկի, ով զբաղված է եղել թմրանյութերի վաճառքով։ Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Պարեկը ձերբակալվել է «կրիստալ» տեսակի թմրանյութ վաճառելու գործով։

Նշենք, որ երեկ էլ պարեկային ծառայողը Կոտայքի մարզում ենթադրյալ գողի էր սպանել։ Ավելի վաղ էլ պարեկներից մեկը ձերբակալվել էր գողություն կատարելիս։

  • Կիսվել: