երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Պապիկյանը բացառեց «Այո»-ի շտաբի օգտին աշխատելու մասին հրահանգ տալու շուրջ լուրերը

Պապիկյանը բացառեց «Այո»-ի շտաբի օգտին աշխատելու մասին հրահանգ տալու շուրջ լուրերը

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը վստահեցրեց, որ մարզպետները համայնքապետերին չեն հրահանգում «Այո»-ի շտաբի օգտին աշխատել:

Նա ասաց. «Ես բացառում եմ, որ մեր քաղաքական ուժի, «Այո» շտաբի, առավել ևս՝ տարածքային կառավարման նախարարի կամ նախարարության որևէ ներկայացուցչի կողմից կարող է լինել նման հրահանգ»:

Պապիկյանն ասաց, որ բոլորն ազատ են իրենց քվեարկության մեջ, և իրենք ամեն անգամ չպետք է արդարանան. «Հարգելի գործընկերներ, իմ շատ սիրելի ՀՀ հպարտ քաղաքացիների, ապրիլի 5-ին տեղի ունեցող գործընթացը մեր պետության համար ունի կարևոր նշանակություն, սա Հայաստանում բարեփոխումների հերթական փուլն է»:

  • Կիսվել: