երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին

Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին

Խոսել ենք բերման ենթարկվածների հետ, նաև հայտարարություն ենք տարածել, որտեղ ընդհանրապես անընդունելի ենք համարել թե՛ հավաքի մասնակիցների, թե՛ ոստիկանների և թե՛ բոլոր դերակատարների կողմից որևէ տեսակի բռնության կիրառումը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ բողոքի ակցիա իրականացնող տավուշցիներին բերման ենթարկելու գործողություններին, ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը:։

«Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։ Տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել ենք առերևույթ կասկածներ: Ես արագ արձագանքման խումբ եմ ուղարկել ոստիկանական ստորաբաժանումներ և հիվանդանոցներ, զրուցել ենք բոլորի հետ, ռաջիկայում այդ ամենը ընդհանրացնելու ընթացքում հնարավորություն կունենանք եզրահանգումներ անել»,- ասաց նա։

Մանասյանը նշեց, որ երեկ Նոյեմբերյանում ԵԿՄ-ին պատկանող մեքենան քաղաքացու ուղղությամբ վարելու և վնասվածքներ հասցնելու դեպքով հայտարարություն են տարածել։

«Հատուկ շեշտադրել ենք, որ այս դեպքով բռնության կիրառումը որևէ դերակատարի կողմից ուղղակի անթույլատրելի է, պահանջել ենք իրավասու մարմինների կողմից այդ հարցով պատշաճ քննության իրականացում։ Մենք շատ արագ արձագանքել ենք, զրուցել ենք բոլոր քաղաքացիների հետ, նաեւ նրանց հետ, որոնք ազատությունից զրկված են եղել, որովհետեւ մեզ համար կարեւոր էրչ նրանցից ստանալ պատշաճ տեղեկատվություն նրանց հետ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: մենք ունենք քաղաքացի, որ մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Մենք հիվանդանոց ենք այցելել երեկ, բայց քաղաքացու հետ չենք զրուցել: Նրա հետ զրույցի արդյունքում եւս տեղեկատվությունն ամփոփվելու է եւ գալու ենք վերջնական եզրահանգման»,-ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

  • Կիսվել: