երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ոստիկանությունում oպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել

Ոստիկանությունում oպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել

Դեկտեմբերի 25-ին ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։

Խորհրդակցության մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի և տարածքային վարչությունների պետեր։

Արման Սարգսյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է վերջերս գրանցված սպանությունների, սպանության փորձերի, մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի բացահայտումների ու կանխման ուղղությամբ ոստիկանության կողմից իրականացվող միջացառումների վրա։

Կարևորվել է անչափահասների մոտ պահվող սառը զենքերի, տարբեր տեսակի սուր-կտրող-ծակող գործիքների հայտնաբերման և այդ ուղղությամբ ծնողների շրջանում ու ուսումնական հաստատություններում իրականացվող միջոցառումների պատշաճ անցկացումը։

Մտահոգիչ հիմնախնդիր է նաև բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի առկայությունը։ Ոստիկանության պետի պաշտոնակատարը տարածքային ստորաբաժանումներին հանձնարարել է ակտիվացնել ինչպես բացահայտման, այնպես էլ հանցագործությունների կանխարգելման աշխատանքները։

Ցուցում է տրվել իրականացնել միջոցառումներ՝ հայտնաբերելու և առգրավելու բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքը, ձեռք բերել օպերատիվ տեղեկություններ, վերլուծել դրանք, և կատարել համապատասխան գործողություններ։

Արման Սարգսյանը, խոսելով սրտացավ, բարեխիղճ ծառայության մասին, նշել է, որ ոստիկանը պետք է օրենքով նախատեսված բոլոր լիազորություններն օգտագործի հանցավոր տարրերին հայտնաբերելու և արդարադատության առաջ կանգնեցնելու համար։ Իսկ եթե կլինեն իրենց կոչմանն ու առաքելությանը դավաճանող ծառայողներ՝ կենթարկվեն պատասխանատվության։

  • Կիսվել: