Ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանը գեներալ-մայորի զինվորական կոչում ստացավ
ՀՀ նախագահի նստավայրում այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության օրվա առթիվ տեղի է ունեցել պրգեւատրման արարողություն:
Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու, զինվորական կոչումներ և բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու մասին։
Մասնավորապես, ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Բաբայանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: