Ոստիկանության շուրջ 100 ծառայող վարակվել է կորոնավիրուսով
Ոստիկանության համակարգում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մոտ 100-ի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ հավելելով, որ դա հանգեցրել է մեկուսացումների:
Ինչ վերաբերում է վարակակիրների առողջական վիճակին, Սարգսյանն ասել է, որ ունեցել են դեպքեր, երբ վատ են եղել, բայց հիմա ապաքինվել են: