երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ոստիկանության մանրամասները՝ նռնակով բանկ ներխուժման դեպքի մասին

Ոստիկանության մանրամասները՝ նռնակով բանկ ներխուժման դեպքի մասին

Մայիսի 24-ին՝ ժամը 17․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի անձ նռնակով մտել է Աբովյան քաղաքի Հատիս փողոցի բանկերից մեկը, հայտնում են Ոստիկանությունից:

Անմիջապես դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից օպերատիվ խմբեր։

Նշված վայրում նռնակով զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը։ Ոստիկանության ծառայողների բանակցությունների արդյունքում տղամարդը հանձնել է Ֆ-1 տիպի նռնակը, ձերբակալվել ու տեղափոխվել ոստիկանության Կոտայքի բաժին։

1974 թվականին ծնված Բյուրեղավանի բնակիչն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: