երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ոստիկանները 60-ամյա տղամարդու հողամասի տեսանելի վայրում նկատել են կանեփի բույսեր և չորացած կանեփանման զանգված

Ոստիկանները 60-ամյա տղամարդու հողամասի տեսանելի վայրում նկատել են կանեփի բույսեր և չորացած կանեփանման զանգված

Հունիսի 19-ին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Մասիս Կայարանի տարածքում բնակվող 60-ամյա մի տղամարդ հողամասում կանեփ է աճեցնում և ապօրինի պահում թմրամիջոց։

Ոստիկանությունից հայտնում են, որ ստուգման նպատակով իրավապահներն այցելել են նշված հասցե, որտեղ տեսանելի վայրում նկատել են կանեփի բույսեր և չորացած կանեփանման զանգված։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի 31 բույս և 2 գրամ կանեփանման զանգված։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

  • Կիսվել: