երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ոստիկանների կողմից բռնության դեպքով քրգործ է հարուցվել խոշտանգման հատկանիշներով. ԳԴՀ քաղաքացին դիմել է նաեւ դեսպանին

Ոստիկանների կողմից բռնության դեպքով քրգործ է հարուցվել խոշտանգման հատկանիշներով. ԳԴՀ քաղաքացին դիմել է նաեւ դեսպանին

Սույն թվականի մայիսի 16-ին գրառում էի կատարել ոստիկանական համազգեստով անձանց կողմից իմ նկատմամբ ցուցաբերած ոչ իրավաչափ վարքագծի և դրսևորած բռնության վերաբերյալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գերմանիայի քաղաքացի Արթուր Միքայելյանը,. Ով այս հարցով դիմել է նաեւ Գերմանիայի դեսպանին:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերոգրյալը լայն տարածում էր ստացել նաև ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ արդյունքում, մայիսի 27-ին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով՝ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից։ Գործի հետագա քննությունը կիրականացվի ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում։

Գործի ընթացքի մասին տեղեկացված է նաև ՀՀ-ում ԳԴՀ դեսպանությունը։ Հետևողական եմ լինելու բռնության ցանկացած դեպքի և անելու եմ հնարավորը` դրանց իրավական գնահատականի արժանացնելու համար:

Դատապարտելի է ոստիկանների կամ ոստիկանական համազգեստ կրող յուրաքանչյուր անձի կողմից ոչ իրավաչափ գործողությունները և բռնությունը։

Հ․Գ Առերևույթ հանցագործություն կատարած անձանց՝ սպառնում է ազատազրկում 7-12 տարի ժամկետով, ինչպես նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում 3 տարի ժամկետով»:

  • Կիսվել: