հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ոստիկանապետն ու փոխոստիկանապետը կմեկնեն Ղրղզստան․ վարչապետի որոշում

Ոստիկանապետն ու փոխոստիկանապետը կմեկնեն Ղրղզստան․ վարչապետի որոշում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

 

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին 2022 թվականի սեպտեմբերի 7-9-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Չոլպոն-Աթա)՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։

 
 

2. Վահե Ղազարյանի և Արա Ֆիդանյանի՝ Ղրղզստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին։

 

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»:

  • Կիսվել: