հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ոստիկանապետի տեղակալը՝ ադրբեջանցիներին անձնագրեր տրամադրելու խոսակցությունների մասին

Ոստիկանապետի տեղակալը՝ ադրբեջանցիներին անձնագրեր տրամադրելու խոսակցությունների մասին

Որևէ փաստ առկա չէ, իսկ քննություն կարող է իրականացվել միայն հիմնավոր փաստերի դեպքում: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով  ադրբեջանցիներին անձնագրեր տրամադրելու մասին հարցին։

«Մենք նույնիսկ դիմել ենք այն անձանց, ովքեր հանդես են եկել հայտարարություններով: Դիմել ենք գեթ մեկ նմուշ մեզ տալու համար, ինչը չի եղել: Իսկ դա պետք էր առավել հստակ ուսումնասիրություն, կամ քննություն իրականացնելու համար:

Ուսումնասիրություններ կատարվել են, որևէ հիմնավոր հիմքեր, ապացույցներ, հանգամանքներ ի հայտ չեն եկել»:

Ուսումնասիրությունները կատարվել են շրջանաառվող լուրերի հիման վրա, չկա որևէ դեպք, որ Հայաստանից անձնագիր է տրվել ադրբեջանցիներին:

  • Կիսվել: