Ոսկեպարում բերման են ենթարկվել Մարտական Եղբայրության եւս 3 անդամներ և Ազգային-ժողովրդավարական Բևեռի 6 աջակիցներ
Բերման են ենթարկվել նաև Մարտական Եղբայրություն միաբանության անդամներ Արման Պետրոսյանը, Տարոն Սիմոնյանը, Գարիկ Սարգսյանը, ովքեր գտնվում էին Ոսկեպարում։ Հայտնում են Մարտական եղբայրության ֆեյսբուքյան էջում:
«Ոստիկանության կամայականությունները շարունակվում են։
Օրենքից դուրս գործողությունների համար Ձեզ պատասխանատվության է կանչելու հայ ժողովուրդը»։
Քիչ առաջ հայտնի դարձավ նաև, որ Վերին Ոսկեպարից բերման են ենթարկվել նաև Ազգային-ժողովրդավարական Բևեռի 6 աջակիցներ:
Ավելի վաղ Մարտական եղբայրությունը հայտնել էր իր մոտ 3 տասնայկ անդամների բերման ենթարկելու վերաբերյալ:
Նշենք, որ Մարտական եղբայրության անդամները մեկնում էին Վերին Ոսկեպար մարտավարական պարապունքների: Նախորդ օրը ոստիկանությունից պահանջել են ձեռնպահ մնալ Ոսկեպար մեկնելու մտքից, ինչին ի պատասպան ստացել է մերժում` պահանջն առանց որևէ իրավական հիմնավորման լինելու պատճառով:
««Մարտական եղբայրության» համար այս ամենը կանխատեսելի էր։ Հետապնդումներով և ճնշումներով մեզ չեք կարող կանգնեցնել։ Մեր պայքարը, միևնույն է, հաջողելու է», - հայտարարել էին կազմակերպությունից: