երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ

«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած` «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է միավորել երիտասարդների, որոնք պատրաստ են բարձրաձայնել մեր հասարակական միջավայրում առկա խնդիրները և մասնակցել փոփոխությունների իրականացման գործընթացներին։

Այս անգամ նախագծին միացել է Շիրակի մարզից Մանե Շաբոյանը՝ միջազգային հարաբերությունների ոլորտում կրթություն ստացող ուսանող, որը հետաքրքրված է մարդու իրավունքների պաշտպանությամբ և ակտիվորեն ներգրավված է տարբեր հասարակական նախաձեռնություններում։

Մանեն մեկ օր կանցկացնի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ ներսից ծանոթանալով իրավունքների պաշտպանության ոլորտի աշխատանքին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին։

Եթե երիտասարդ ես, վստահ ես, որ ուզում ես պատասխանատվություն ստանձնել հասարակությունում առկա մարտահրավերները բարձրաձայնելու և հաղթահարելու գործում, ապա նախագծի հաջորդ մասնակիցը կարող ես լինել հենց դու։

Մասնակիցները հնարավորություն ունեն անմիջականորեն ծանոթանալու Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը, ներգրավվելու աշխատանքային գործընթացներում, բարձրաձայնելու իրավունքներին առնչվող` մեր միջավայրում առկա խնդիրները և առաջարկելու դրանց համար լուծումներ։ Սա նաև հարթակ է՝ զարգացնելու իրավական գիտելիքները, ձեռք բերելու նոր փորձառություն և դառնալու ավելի ակտիվ ու իրազեկ քաղաքացի։

  • Կիսվել: