հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Օրինապահ հարկ վճարողները կունենան էական արտոնություններ մաքսային ուղղությամբ

Օրինապահ հարկ վճարողները կունենան էական արտոնություններ մաքսային ուղղությամբ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, ըստ որի օրինապահ հարկ վճարողների գործունեությունը կդիտարկվի ոչ միայն հարկային, այլև մասքային մարմինների կողմից:

«Կարող եմ վստահեցնել, որ թե նորմուծողները, թե արտահանողները, դառնալով օրինապահ հարկ վճարող, էականորեն կբարելավեն ընթացիկ պրոցեսները»,- ասաց ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը։

Նա նշեց, որ օրինապահ հարկ վճարողներին կտրամադրվեն էական արտոնություններ, միևնույն ժամանակ պահանջվող չափանիշները կլինեն խիստ ու բարձր:

Թե կոնկրետ ինչ արտոնություններ կստանան օրինապահ հարկ վճարողները, դեռ ՊԵԿ ներկայացուցիչը չի շտապում փակգծեր բացել, միայն նշեց, որ, օրինակ, կունենան բեռները շատ ավելի արագ բացթողելու հնարավորոթյուն, ու դա կարվի ավտոմատ կերպով, երբ մարդկային գործոնը գրեթե զրոյացված է:

  • Կիսվել: