հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Որևէ դատավորի հետ որևէ թեկնածություն չեմ քննարկել․ Հրայր Թովմասյան

Որևէ դատավորի հետ որևէ թեկնածություն չեմ քննարկել․ Հրայր Թովմասյան

Որևէ դատավորի հետ որևէ թեկնածություն չեմ քննարկել։ Այս մասին ՍԴ մուտք գործելիս լրագրողնեի հետ զրույցում ասա Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ ենթադրում է, թե որոշակի անդամներ միմյանց հետ որոշակի քննարկումներ կատարում են․ «Ես այդ ամեն  ինչից տեղյակ չեմ»,- ասաց Թովմասյանը։

ՍԴ նախկին նախագահը նշեց, որ քվեարկությունը գաղտնի է լինելու, այդ մասին լրագրողները չեն իմանալու. «Բայց դա դարի, անգամ օրվա հարց մի դարձրեք, քանի որ ՍԴ դատավորն իր հիմնական ֆունկցիան կատարելիս որևէ բանով չի տարբերվում ՍԴ մյուս դատավորներից: Նա ընդամենը մեկ առաքելություն ունի՝ ապահովել ՍԴ-ի բնականոն գործունեությունը»։

Ինչ վերաբերվում է Սդ-ում իր հետագա գործունեությանը, Թովասյանն ասաց, որ դա կախված կլինի իրավիճակից․ «Իմ գործունեությունը, իմ մասնակցության ֆորմատը, քվեարկության ֆորմատը կախված են լինելու իրավիճակից, կոնկրետ գործից, հանգամանքներից:

Դրանից դուրս, ինչ ասել եմ, դրա տերն եմ, այդ ամբողջը ես ցանկացած ֆորմատով՝ երկրի ներսում կամ դրսում, շարունակելու եմ անել: Այդ երկու բաները պետք է իրարից բաժանել: Իհարկե դրանք փոխպայմանավորում են իրար, սակայն պետք է առանձնացնել»:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք այսօր կընտրեն, ասաց, որ նախորդ անգամ տեղակալներին՝ Հովհաննիսյանին ու Գյուլումյանին ընտրել են 5 րոպեում, քանի որ բոլորը ճանաչում են վերջիններիս, սական այս անգամ ամեն ինչ այլ է․ «Կա երեք նոր անդամ։ Այս առումով ճանաչելու, հարցեր տալու անհրաժեշտություն կա: Ես ենթադրում եմ, որ կլինեն մի քանի թեկնածուներ»:

 

  • Կիսվել: