հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Օրենսդրական նախաձեռնությամբ կբացառվեն իրավակիրառ պրակտիկայում հաճախակի հանդիպող տարաբնույթ մեկնաբանությունները

Օրենսդրական նախաձեռնությամբ կբացառվեն իրավակիրառ պրակտիկայում հաճախակի հանդիպող տարաբնույթ մեկնաբանությունները

Նախագծի ընդունմամբ կբացառվեն իրավակիրառ պրակտիկայում հաճախակի հանդիպող տարաբնույթ մեկնաբանությունները: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

Խորհրդարանը սեպտեմբերի 8-ին առաջին ընթերցմամբ քննարկել է  ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել այն հանգամանքը, որ պատվիրատուն չի կարող փոխել կնքված պայմանագրով նախատեսված գնման առարկան, իսկ բնութագրերին ներկայացվող պահանջների փոփոխման դեպքերը եւ կարգը կսահմանի Կառավարությունը:

Մանրամասն ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ Ավագ Ավանեսյանը նշել է, որ գնման առարկայի բնութագրերը պետք է լինեն օբյեկտիվորեն հիմնավորված:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող նոր կարգավորումների վերաբերյալ:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը բարձրաձայնել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:

  • Կիսվել: