երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Օպելի» վարորդը պարեկներին փող էր առաջարկել. նա գերազանցել էր արագությունը եւ չուներ վարորդական վկայական

«Օպելի» վարորդը պարեկներին փող էր առաջարկել. նա գերազանցել էր արագությունը եւ չուներ վարորդական վկայական

ՆԳՆ ոստիկանության ՊԾ պարեկները Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 40-րդ կմ հատվածում ծառայություն իրականացնելիս սահմանված արագության գերազանցման համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական: Նշված իրավախախտումները չարձանագրելու համար Երևանի բնակիչ 56-ամյա վարորդը պարեկներին փող է առաջարկել: Նա ձերբակալվել և, իր վարած «Օպելով» հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին:

 

«Օպելը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

  • Կիսվել: