երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ո՞վ կնշանակվի արդարադատության փոխնախարար. թեկնածուն հայտնի է. «Ժողովուրդ»

Ո՞վ կնշանակվի արդարադատության փոխնախարար. թեկնածուն հայտնի է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սրբուհի Գալյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով, սեպտեմբերի 1-ին նշանակվել է գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում:

Այսինքն՝ այս պահի դրությամբ թափուր է մնում արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում այդ պաշտոնին նշանակվելու է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը: Նկատենք, որ իրավապահ համակարգում նրան բնորոշում են որպես խելացի եւ բանիմաց դատավորի, թեեւ նա ընդամենը վերջերս է դատավոր նշանակվել:

 

Դատավորի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա 2019 թվականի փետրվարի 26-ի հրամանագրով է նշանակվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ մինչ այդ էլ՝ 2014 թվականից 2019 թվականը, աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմում, նախ, որպես ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական, ապա՝ իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ»:

  • Կիսվել: