հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Նշանակումներ` Քննչական կոմիտեում

Նշանակումներ` Քննչական կոմիտեում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Մարտիրոս Վալերիի Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մեկ այլ հրամանով Մելսիկ Անդրանիկի Շիրվանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ` ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից:

 

 

  • Կիսվել: