հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նպատակային կերպով թիրախավորվել է մարդասիրական գործառույթ իրականացնող մարմին, ինչի հետևանքով նախնական յոթ վիրավորներ կան. ԱՀ ՄԻՊ

Նպատակային կերպով թիրախավորվել է մարդասիրական գործառույթ իրականացնող մարմին, ինչի հետևանքով նախնական յոթ վիրավորներ կան. ԱՀ ՄԻՊ

Հաշվի առնելով տարբեր դեպքերի առանձնահատկություններ, նաև որոշ տվյալների սղություն՝ հնարավոր չէ ամբողջությամբ այսօր ամփոփել, ուստի մեր առաջիկա միջանկյալ լրացուցիչ զեկույցներում դրանք կամփոփենք համապատասպան զեկույցներով: Այս մասին ճեպազրույցում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Նա նշեց. ՛՛Միջանկյալ զեկույցն արդեն հրապարակվել է, որը ներառել է մինչև հոկտեկբերի 1-ի տվյալները, այսօրվանից, երեկվա դեպքերից սկսած՝ կանդրադառնանք հաջորդ զեկույցներում:

Այսօր Ստեփանակերտը առաջին անգամ շատ խոշոր հրթիռային միջոցներից հարվածներ է ստացել, նախքան այդ էլի Ստեփանակերտը որոշակի հարվածներ ստացել է սեպտեմբերի 27-ին ու հետագա օրերին, բայց այս տրամաչափի զենքերից չեն եղել: Նախնական տվյալներով՝ Ադրբեջանըւ չորս հիթիռ է ուղարկել Ստեփանակերտի ուղղությամբ:

Ստեփանակերտում գտնվող՝ Արցախի ԱԻՆ շենքն է վնասվել, դա դիտավորյալ և թիրախավորված կերպով է եղել՝ հաշվի առնելով այդ տիօպի հրթիռների դիպուկության աստիճանը:

Ադրբեջանը նպատակային կերպով թիրաախավորել է մարդասիարակն գործառույթ իրականացնող մարմին, ինչի հետևանքով նախնական յոթ վիրավորներ կան քաղաոացիական բնակչությանն ու ծառայության աշխատակիցների շրջանում, որոնք զինծառայողներ չեն, վիրավորներից մի քանիսը բավականին ծանր վիճակում են, ես քիչ առաջ եկել եմ հիվանդանոցից, ԱՆ-ի հետ զրույց ունեցա, որ հասկանամ՝ ինչ առողջական վիճակում են:

Անդրադառնալով ԱԻՆ-ին հասցված հարվածին՝ նշեմ, որ սա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում ու պատերազմական հանցագործություն է, և շատ կարևոր է , որ միջազգային հանրությունը պատշաճ արձագանք ու միջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ: 

Պրակտիկան ցույց է տալիս, որ էսկալացիայի կամ նոր իրավախախտման ժամանկ երբ Ադրբեջանը կո՛տ ու օբյեկտիվ արձագանք չի ստանում, նա իրեն ավելի ազատ է զգում, այլապես հումանիտար աղետ սրա հետևանքով կլինի:

Երեկ երեկոյան Ադրբեջանը երեք հրթիռ արձակեց Ստեփանակերտւ այլ հատվածների ուղղությամբ, ըստ նախնական տվյալների՝ առնվազն չորս վիրավոր կա, նախնական տվյալներով՝ առկա է նաև զոհ, վաղը ավելի մանրամասն տեղեկություններ կհայտնենք, ԱԻՆ-ի աշխատակիցները համապատասպան աշխատանքներ կատարել են՝ վնասված ենքերից բնակիչներին հանելու ուղղությամբ, այդ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:

Երկու բնակելի շենք շատ լուրջ կերպով վնասվել են, այդ շենքերում քիչ բնակիչներ են եղել այդ պահին, բարեբախտաբաև, վիրավորների կամ տուժածների քանակը մեծ չէ:

Չեմ ոխսում նյութական վնասների մասին է, քանի որ այս պահին մարդկային կյանքն է ամենակարևորը, բայց պետք է նծել, որ Ադրբեջանւը շարունակում է քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը՝ բավականին ծանր հրթիռային համակարգերով, որոնց ազդեցությունը շատ ավելի մեծ է:

մարտակերտում լրագրողներին տեղափոխող ավտոբուսի թիրախավորման հետևանքով նյութական վնաս արձանագվել է, բայց որևէ անձ չի տուժել, սա երեկվա դեպքի շարունակությունն է երբ թիրախավոևրվել է Մարտունիում խաղաղ բնակչություն՝ չորս զոհ, 11 վիրավոր, որոնց մեջ՝ նաև լրագրողներ:

Լրագրողների ուղիղ, նպատակային թիրապավորումը պիտի խստագույն արձագանք ստանա միջազգային հանրության կողմից, սա ոչ միայնքաղաոքական, դիվանագիտական դաշտի հարց է, այլև՝ ուղիղ իրավական, այդ տիպի թիրապավորումը պատերազմական հանցագործություն է:

Շատ կարևոր է, հաշվի առնելով ԱՀ բնակչության կյանքի ու առողջության հանդեպ մարտահրավերներն ու սպառնալիքները, ԱՀ-ում գտնվող լրագրողների անվտանգության կարևորությունը, որ միջազգային հանրությունը համապատասխան միջոցներ ձեռք առնի՝ անվտանգությունն ապահովելու համար, այդ միջոցներից մեկն էլ կլինի հանցագործների պատժումը:

Ես հույս ունեմ, որ նման դեպք այլևս չի կրկնվի, կասկած ունեմ, որ Ադրբեջանի կողմից լրագրողների ուղիղ թիրախավորումը նպատակ ունի դուրս մղել հատկապես միջազգային լրագրողներին գործողություններից, որ նրանք չկարողանան օբյեկտիվորեն լուսաբանել մանավանդ քաղաքացիական բնակչության հանդեպ տեղի ունեցողը:

Մարտունի քաղաքը կրկին թիրապխավորվել է անր հրետանու կողմից, Մարտունու, Մարտակերտի շրջանում, Հադրութի շրջանում էլ թիրախավորման տակ են եղել որոշ բնակավայրեր, բարեբախտաբաև, այստեղ վիրավորներ չկան:

Այս ամենի մեկ այլ ասպեկտ է ահաբեկումը քաղաքացիական բնակչության հանդեպ, որը ևս արգելված մեթոդ է, որոշ մեթոդներ ես նշեցի, որոշներն էլ ԱԹՍ-ների լայնորեն կիրառումն է քաղաքացիական բնակավայրերում՛՛:

  • Կիսվել: