կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Նորատուսցի ձկնորսներից 25-ն ազատ են արձակվել, մեկին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Նորատուսցի ձկնորսներից 25-ն ազատ են արձակվել, մեկին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Օրերս ՆԳՆ ջրային պարեկների եւ ձկնորսների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված ձերբակալված 26 ձկնորսներից 25-ը ազատ են արձակվել արգելանքից։ Մեկ անձի ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքը կատարելու համար։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Դատարան միջնորդություն է ներկայացվել ձկնորսի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում օրերս գերլարված իրավիճակ էր: Մարզի մի քանի գյուղերի ձկնորսները բողոքի ակցիա էին իրականացրել եւ երկկողմանի փակել Երևան-Սևան ավտոճանապարհը:

 

Ձկնորսների բողոքը պայմանավորված է Սեւանում ջրային պարեկների՝ ձկնագողության արգելքով:

  • Կիսվել: