ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Նոր մանրամասներ Առողջապահության նախարարության շուրջ իրավական գործընթացներից

Նոր մանրամասներ Առողջապահության նախարարության շուրջ իրավական գործընթացներից

Առողջապահության նախարարության շուրջ իրավական գործընթացներից նոր մանրամասներ են ի հայտ գալիս։

Ինչպես հայտնում եմ InfoPort.am-ի իրավական համակարգի աղբյուրները, երեկ բացի ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանից Քննչական կոմիտեում հարցաքննվել են ԱՆ ևս 3 բաժնի պետեր։

Ըստ կայքի աղբյուրների նրանք դեռևս կարգավիճակ չունեն և հարցաքննությունից հետո ազատ են արձակվել, սակայն այսօր աշխատանքի չեն ներկայացել։

Ավելի վաղ նշել էինք, որ Քննչական Կոմիտեի մոտ կասկածներ են առաջացել «Ուիգմոր» մանկական հիվանդանոցին բարձրագույն՝ 3-րդ դաս շնորհելու գործընթացի շուրջ, չնայած նրան, որ դրանից առաջ բկ-ում բազմաթիվ լիցենզիոն խախտումներ էին ի հայտ եկել, որոնք հայտնաբերվելուց հետո, ըստ ԱՆ-ի, շտկվել էին։ «Ուիգմորին» 3-րդ դաս շնորհելու որոշումը կայացրել է հենց ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը։ 3-րդ դաս ստանալու պարագայում հիվանդանոցները կարող են մատուցել ցանկացած տիպի բժշկական ծառայություններ և դիմել և ստանալ մեծամասշտաբ պետպատվեր ծառայությունների դիմաց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեն երեկ խուզարկություններ է իրականացրել «Ուիգմորում», Առողջապահության նախարարությունում և Նորք Մարաշի Պետական առողջապահական գործակալությունում։

  • Կիսվել: