երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանի եղբորը վրաերթի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական վարույթ, կա ձերբակալված․ Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանի եղբորը վրաերթի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական վարույթ, կա ձերբակալված․ Աբրահամյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորը՝ Արմեն Փաշինյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Դեպքը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: 

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 1-ին մասի հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն։

Աբրահամյանի խոսքերով՝ վրաերթի ենթարկած քաղաքացին ձերբակալված չէ, դեպքի վայրը չի լքել, նրա հետագա կարգավիճակը պարզ կլինի նախաքննության արդյունքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի եղբայրը թեթև կոտրվածքներ է ստացել, նա վիրահատվում է։

  • Կիսվել: