ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում․ «Ժողովուրդ»
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այժմ թեժ քաղաքական իրավիճակ է, եւ ներքին գործերի նախարարությունն ամբողջ ուժերը կենտրոնացրել է ՀՀ կառավարության շենքը արծվաբույնի պես հսկելու գործին։
Սրան զուգահեռ, ներքին գործերի նախարարությունը ճոխ եւ աստղաբաշխական գնումների պայմանագրեր է կնքել՝ խմածությունը չափող սարքերի պահեստամասեր՝ փչիկներ, ձեռք բերելու համար։
Գրեթե 8 մլն դրամ արժեցող այս գնման տեխնիկական բնութագրի համապատասխան՝ գնվել են հետեւյալ պահեստամասերը՝
- Ալկոտեստերի ջերմային տպիչ ժապավենաթուղթ,
2.Ալկոտեստերի ջերմային տպիչ ժապավենաթուղթ, խմածությունը չափող սարքերի պահեստամասեր,
- Ալկոտեստերի ջերմային տպիչ ժապավենաթուղթ։
Այս սարքավորումների պայմանագրում առկա սարքի մեկ հատի արժեքը կազմել է 516 դրամ։ Հավելենք, որ գնվել է նմանատիպ 15 հազար 350 սարք։
Երկրորդ պայմանագրով գնվել են 211 հազար 5 խմածությունը չափող սարքերի պահեստամասեր, որոնց մեկ հատի արժեքը կազմել է 187 դրամ։
Ասել է թե՝ խմած մարդիկ պետբյուջեի վրա թանկ են նստում. մնում է սթափության թեստերի հանձնման սարքեր դնել կառավարության եւ այլ հաստատությունների մուտքի մոտ: Շատ բան կպազվի»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում