կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՆԳՆ աշխատանքային խորհրդակցությունը թեժ է անցել․ նախարար Վահե Ղազարյանը տեղում պաշտոնանկ է արել Չարենցավանի ոստիկանապետին

ՆԳՆ աշխատանքային խորհրդակցությունը թեժ է անցել․ նախարար Վահե Ղազարյանը տեղում պաշտոնանկ է արել Չարենցավանի ոստիկանապետին

Այսօր՝ հունվարի 19-ին, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ ՆԳ նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունը բավականին թեժ է անցել։ ՆԳ նախարարը խիստ հանձնարարականներ է տվել պաշտոնյաներին և հայտնել, որ չի հանդուրժի համակարգում հակաօրինական գործողությունները, խիստ պատասխանատվության կենթարկվեն այն ծառայողները, ովքեր քաղաքացիների նկատմամբ կդրսևորեն անբարյացկամ վերաբերմունք, ընդհուպ ոչ միայն կազատվեն աշխատանքից, այլ նաև նրանց վերաբերյալ կկազմվեն նյութեր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքային խորհրդակցության ժամանակ հենց տեղում նախարարը աշխատանքից ազատել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Մհեր Մինասյանին։ 

Առաջիկայում ոստիկանության բաձրաստիճան պաշտոնյաների կազմում սպասվում են պաշտոնանկություններ, ովքեր թերացել են աշխատանքում (որոշ մանրամասներ SHAMSHYAN.com-ը կհրապարակի առաջիկայում)։

  • Կիսվել: